Բավ է պառակտվել
09-04-2015 08:33

Հայաստանում ամռանը գազի ու էլեկտրաէներգիայի սականգները կբարձրանան

«Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը: ԱՄՀ առաջարկը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների հնարավոր բարձրացմամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Վերջինս չկոնկրետացրեց, թե որքան են բարձրանալու սակագները, սակայն նշեց, որ իր տեղեկություններով՝ սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին: Հորթոնը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ կառավարության և ռուսական «Գազպրոմի» միջև տեղի ունեցող բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն է: Թե ինչ արդյունքներ են տալիս այդ քննարկումները, ԱՄՀ-ն տեղեկացված չէ: Այս կառույցը նաև չի հաշվարկել, թե գազի և էլէներգիայի սակագների բարձրացումը կոնկրետ ինչպիսի ազդեցություն կթողնի ընդհանուր գնաճի վրա, սակայն Մարկ Հարթոնի կարծիքով՝ գնաճի ցուցանիշը առաջիկայում ավելի բարձր կլինի, քան նախատեսված է բյուջեով»,-այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: