Բավ է պառակտվել
15-09-2014 17:53

Լեհաստանը նոր վարչապետ ունի

Լեհաստանի նոր վարչապետ է նշանակվել Էվա Կոպաչը, հայտնում է gazeta.ru-ն: Երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Էվա Կոպաչին նոր վարչապետ է նշանակել եւ հանձնարարել ձևավորել Լեհաստանի նոր կառավարությունը: Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական էր տվել` ԵՄ-ի օգոստոսի գագաթաժողովում ԵԽ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Սեպտեմբերի 11-ին Կոմորովսկին ընդունել էր Դոնալդ Տուսկի հրաժարականը: Նոր կառավարության նշանակումը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին: