Բավ է պառակտվել
30-12-2014 08:25

Լավրովն ու Քերրին քննարկել են պաղեստինա-իսրայելյան կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են մերձարեւելյան հիմնախնդիրը: ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել Քեր-րիի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելյան կարգավորման գործընթացը վերսկսելու ուղիները՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում իրավիճակը: Լավրովն ու Քերրին նաեւ քննարկել են հաջորդ տարի երկկողմ կապերի հնարավորությունը: Դեկտեմբերի 18-ին Հորդանանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ էր ներկայացրել՝ պաղեստինա-իսրայելյան հիմնախնդրի վերջնական կարգավորման, Պաղեստին պետության ճանաչման եւ մինչեւ 2017 թ. վերջը Իսրայելի զորքերն դրա տարածքից դուրս բերելու վերաբերյալ: Քվեարկության ամսաթիվը դեռ նշանակված չէ: Ռուսաստանն արդեն հայտարարել է նախագծին աջակցելու իր պատրաստակամության մասին: Իր հերթին ԱՄՆ-ն կարծում է, որ այն չի օգնի հիմնախնդիրը կարգավորելու հարցում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեին: Ըստ նրա՝ նախագիծը հաշվի չի առնում Իսրայելի շահերը: