Բավ է պառակտվել
15-02-2014 15:19

Ըստ Լարիսա Ալավերդյանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վստահելի չէ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, <<Ընդդեմ իրավական կամայականության>> հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մարդու իրավունքներից ամենահիմնարարը սեփականության իրավունքն է, որը ՀՀ-ում շատ հաճախ է խախտվում:
Ըստ նրա ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրություն: Նա անրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու նշեց, որ առանց մարդու կարծիքը հաշվի առնելու աշխատավարձից պահումներ են անում, իսկ պահումները սեփականության իրավունքի ոտնահարում է:
«Ընդ որում՝ մարդու սեփականության իրավունքները խախտվում են ամենաբարձր՝ օրենսդիրի մակարդակով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ եթե օրենսդիր մարմինն ու բիզնես սեկտորի ներկայացուցիչն անում է այն, ինչ ուզում է, ուրեմն դա ուղղակիորեն ազդում է մարդու իրավունքների վրա:
Նա նաև հավելեց, որ կենսաթոշակային նոր համակարգը վստահելի չէ:
«Պարտադիր կուտակային համակարգի ներդրումն ինքնին մարդու իրավունքի ոտնահարում է. ձեր ստացած աշխատավարձը ձեր սեփականությունն է, միայն դուք կարող եք տնօրինել այն»,-նշեց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, թե մեր իրավունքների ոտնահարում է նաև այն, որ մեզանից գանձված գումարները երկրից դուրս են հանում, փոխանակ այստեղ, ի նպաստ մեր երկրի կիրառեն: