Բավ է պառակտվել
13-05-2014 13:31

ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
«Առաջին հայացքից մենք հետաձգում ենք պրոբլեմը, բայց ստեղծում ենք նորը: Վեց ամիս հետո սա ձնագնդիի նման հավաքվելու է, այս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պետք է բյուջեից 21 միլիարդ հանվի, ո՞ւր է հասնելու տնտեսությունը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Օրինագծին ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որն, ի դեպ, երեկ դեռ կողմ քվեարկելու տրամադրություն ուներ: Իսկ «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: