Բավ է պառակտվել
03-02-2015 14:48

Դոլարի և եվրոյի փոխարժեքը Մոսկովյան բորսայում իջնում է

ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքը Մոսկովյան բորսայում երեքշաբթի առավոտյան ակնհայտորեն իջնում է՝ արձագանքելով աշխարհում նավթի զգալի աճին: Մասնավորապես, դոլարի փոխարժեքը իջել է 67 ռուբլու նիշից ցածր, իսկ եվրոյի փոխարժեքը հունվարի 27-ից հետո առաջին անգամ իջել է 76 ռուբլուց ցածր: Դոլարի փոխարժեքը կազմել է 66,7 ռուբլի, ինչը նախորդ օրվա հետ համեմատած 1,72 ռուբլուց էժան է: Այս պահին 1,86 ռուբլով իջել է նաև եվրոյի փոխարժեքը՝ հասնելով 75,595 ռուբլու: Ընդհանուր տարադրամային զամբյուղի արժեքը ($0,55 և EUR0,45) իջել է 1,78 ռուբլով՝ կազմելով 70,7 ռուբլի: