Բավ է պառակտվել
19-02-2015 16:32

Դոլարի և եվրոյի փոխարժեքները Հայաստանում նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 479.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.95 դրամ (նվազել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.35 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (աճել է 0.07 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.96 դրամ, ոսկին՝ 18,578.85 դրամ, պլատինը՝ 18,055.07 դրամ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 19-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: