Բավ է պառակտվել
02-12-2015 10:13

Արտարժույթների փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Ներկայացնում ենք դեկտեմբերի 2-ին, ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները:
ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 483 դրամ, միջինը՝ 482.14 դրամ, նվազագույնը՝ 480 դրամ:
Ինչ վերաբերում է վաճառքին, ապա հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 486.71 դրամ, առավելագույնը` 487.50 դրամ, նվազագույնը` 485.50 դրամ:
Մեկ եվրոյի առքի միջինացված փոխարժեքը կազմում է 509.50 դրամ, վաճառքինը` 518.93 դրամ: Նշենք նաև, որ եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.94 դրամով:
Նշենք, որ բանկերի կողմից ռուսական ռուբլու առքը միջինը կազմում է 7.18 դրամ, վաճառքը՝ 7.46 դրամ: