Բավ է պառակտվել
03-08-2016 10:23

Արտարժույթի փոխարժեքը հայաստանյան բանկերում

Ներկայացնում ենք օգոստոսի 3-ի (ժամը 10։10-ի) դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում արտարժույթի փոխարժեքները։

ԱՄՆ մեկ դոլարն այսօր գնվում է նվազագույնը 473 դրամ և վաճառվում է 477 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ դոլարը գնվում է 475.50 դրամ և վաճառվում է 478.50 դրամ փոխարժեքով։

Մեկ եվրոն հայաստանյան բանկերում գնվում է նվազագույնը 526 դրամ և վաճառվում 535 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ եվրոն գնվում է 532 դրամով և վաճառվում 540 դրամով։

Ռուսական ռուբլու դեպքում պատկերը հետևյալն է. մեկ ռուբլին գնվում է նվազագույնը 6.98 դրամ և վաճառվում է 7.19 դրամ փոխարժեքով։ Առավելագույնը մեկ ռուբլին գնվում է 7.10 դրամ և վաճառվում է 7.40 դրամ փոխարժեքով։