Բավ է պառակտվել
23-06-2016 10:12

Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ

Gisher.news-ն ներկայացնում է Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 23 -ի դրությամբ: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 473 նվազագույն և 474.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում 477 նվազագույն և 478 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն գնվում է 531 նվազագույն և 537 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում՝ 542 ՀՀ դրամ նվազագույն և 545 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական ռուբլին գնվում է 7.20 ՀՀ դրամ նվազագույն և 7.37 առավելագույն դրամ փոխարժեքներով, վաճառվում` 7. 45 նվազագույն և 7.65 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով: