02-04-2016 12:40

Տարադրամի փոխարժեքը ապրիլի 2-ի դրությամբ

Ապրիլի 1-ի համեմատ այսօր ԱՄՆ դոլարի առքի գինը ավելացել է 0.03 դրամով, իսկ վաճառքինը նվազել՝ 0.02 դրամով: 1 եվրոյի առքի և վաճառքի գները բարձրացել են համապատասխանաբար 0.51 դրամով և 0.50 դրամով: Ռուսական ռուբլու թե առքի, թե վաճառքի գինը նվազել է՝ համապատասխանաբար 0.04 և 0.02 դրամով: 
Արդյունքում ապրիլի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առքի միջին գինը կազմում է 478.35 դրամ, վաճառքինը՝ 482.61 դրամ, 1 եվրոյի առավելագույն առքի գինը կազմում է 542.29 դրամ, իսկ վաճառքինը՝ 552.43 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի առավելագույն գինը կազմում է 6.98 դրամ, իսկ վաճառքինը՝ 7.26 դրամ: