Բավ է պառակտվել
17-09-2015 10:13

Արտարժույթների փոխարժեքները հայաստանյան բանկերում

Ներկայացնում ենք սեպտեմբերի 17-ի դրությամբ հայաստանյան բանկային համակարգի կողմից վաճառվող և գնվող արտարժույթների փոխարժեքը, որը դոլարի պարագայում իջել է 2 դրամով, եվրոյի` 4: Ռուբլին, հակառակը, մոտ 1 դրամով բարձրացել է: 
Մեկ ԱՄՆ դոլարը բանկերի կողմից այսօր գնվում է 479 և ՀՀ դրամ նվազագույն և 481.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում`483 նվազագույն և 484.50 առավելագույն փոխարժեքներով: 
Մեկ եվրոն այսօր գնվում է 534 ՀՀ դրամ նվազագույն և 540 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքն է 545 ՀՀ դրամ, առավելագույնը` 551.50 ՀՀ դրամ: 
Մեկ ռուսական ռուբլին բանկերի կողմից գնվում է 7.10 ՀՀ դրամ նվազագույն և 7.26 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.35 նվազագույն և 7.60 առավելագույն փոխարժեքներով: 
Նշենք, որ վերջին երեք օրերին եվրոյի և դոլարի փոխարժեքները բոլոր ցուցանիշներով իջել են 2- 3.50 դրամով, իսկ ռուբլունը` աննշան բարելավվել է: