Բավ է պառակտվել
30-12-2014 11:03

Դոլարի և եվրոյի փոխարժեքները Հայաստանյան բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, դոլար վաճառում են հիմնականում 477 դրամով: Այսօր ժամը 11:20-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի նվազագույն ցուցանիշը հենց 477 դրամ է, առավելագույնը՝ 479 դրամ (Հայբիզնեսբանկ): Բանկերը դոլար գնում են հիմնականում 470 դրամով, նվազագույնը 467 դրամ է, իսկ առավելագույնը 473 դրամ (Հայբիզնեսբանկ): Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 567 դրամ, ամենաբարձր ցուցանիշը 572 է՝ Արցախբանկում, նվազագույնը՝ 557.50՝ Ամերիաբանկում: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 589 դրամով: Ամենացածրը 582 դրամ է, իսկ ամենաբարձրը 597.50 դրամ է: