Բավ է պառակտվել
30-01-2015 14:27

Դոլարի և եվրոյի փոխարժեքն այսօր

Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 29-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 474 դրամով: Ըստ rate.am կայքի՝ ժամը 14:40-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 473 դրամ՝ Արարատբանկում, իսկ առավելագույնը 476 դրամ՝ Հայբիզնես եւ ԲՏԱ բանկերում, միջինը՝ 474 դրամ: Բանկերը դոլար վաճառում են նվազագույնը 478,50 դրամով՝ Պրոմեթեյ բանկում, իսկ առավելագույնը 480 դրամ՝ Հայբիզնես բանկում:  Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 534 դրամ, նվազագույնը 531 դրամ է՝ Արցախբանկում, իսկ առավելագույնը 539 դրամ՝ ԲՏԱ բանկում: Բանկերը եվրո վաճառում են միջինը 547 դրամով, նվազագույնը 544 դրամ է՝ Կոնվերս եւ Պրոմեթեյ բանկում, իսկ առավելագույնը 550 դրամ՝ Արդշին, Յունի եւ Բիբլոս բանկ Արմենիայում: