Բավ է պառակտվել
05-12-2014 18:24

11 ամիսների ընթացքում ռուբլու իրական էֆեկտիվ փոխարժեքը նվազել է 16,1% -ով

Ռուբլու իրական էֆեկտիվ փոխարժեքը (Ռուսաստանի հիմնական առեւտրային գործընկերների արժույթների նկատմամբ՝ հաշվի առնելով ինֆլյացիան) ԿԲ-ի նախնական գնահատումներով՝ նոյեմբերին իջել է 8,3%-ով, հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 16,1%-ով։ Դոլարի նկատմամբ ռուբլու իրական փոխարժեքը նվազել է 9,8%-ով, եվրոյի նկատմամբ՝ 8,4%-ով։ 11 ամսվա ընթացքում նվազեցումը համապատասխանաբար կազմել է 15,4% եւ 7,4%։ Ռուբլու անվանական էֆեկտիվ փոխարժեքը օտարերկրյա արժույթների նկատմամբ նոյեմբերին նվազել է 9,3%-ով։ Դոլարի նկատմամբ ռուբլու անվանական փոխարժեքը նույն ամսին կրճատվել է 11,1%-ով, իսկ եվրոյինը՝ 9,7%-ով։ Ռուբլու նկատմամբ դոլարի անվանական փոխարժեքը կազմել է 49,32 ռուբլի, եվրոյինը՝ 61,41 ռուբլի։  Օտարերկրյա արժույթների նկատմամբ ռուբլու անվանական էֆեկտիվ փոխարժեքը հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել է 20,1%-ով։ Ընդ որում, 11 ամիսների ընթացքում դոլարի նկատմամբ ռուբլու անվանական փոխարժեքը նվազել է 28,3%-ով, իսկ եվրոյի նկատմամբ 21,4%։-ով