Բավ է պառակտվել
06-02-2015 17:07

Ռուբլու փոխարժեքը բարձրացել է նավթի գների հետ կապված

Փետրվարի 7-ից հայտարարված ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը ռուբլու նկատմամբ կազմում է 66,0432 ռուբլի: Այսպիսով ռուբլու գինը բարձրացել է 3,89%-ով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 75,6591 ռուբլի՝ իջնելով 3,01%-ով համեմատած նախորդ օրվա հետ: Փետրվարի 4-ին նավթի գնաճը դադարել է պայմանավորված ԱՄՆ-ում վերջին 80 տարվա ընթացքում նավթի պաշարների մաքսիմալ աճի ֆոնի վրա: Brent-ի բարելի գինը այդ հաղորդումներից հետո իջել է 57 դոլարից մինչև 53,4 դոլար: Փետրվարի 5-ից գնաճը շարունակվել է, և ուրբաթ օրը մարտ ամսվա Brent-ի նավթի ֆյուչերզը Լոնդոնի ICE բորսայում աճել է 2,74%-ով և կազմել 58,12 դոլար մեկ բարելի համար: Շաբաթվա սկզբից Brent-ի մեկ բարելի գինը բարձրացել է 9,5%-ով: Փորձագետները ակնկալում են հետագա աճ: