Բավ է պառակտվել
20-02-2015 15:45

Դոլարի և եվրոյի փոխարժեքները Հայաստանում նվազել են. ռուբլուն անփոփոխ է

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 478.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.65 դրամ (նվազել է 3.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 736.05 դրամ (նվազել է 4.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (մնացել է անփոփոխ): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 257.62 դրամ, ոսկին՝ 18,624.6 դրամ, պլատինը՝ 18,016.36 դրամ: Փետրվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.49 դրամ: