Բավ է պառակտվել
15-01-2016 16:25

ՌԴ-ում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 84 ռուբլին

Մոսկովյան բորսայում այսօր եվրոյի փոխարժեքը հասել է 84 ռուբլու: 
Մոսկովյան ժամանակով ժամը 12:55-ին մեկ եվրոյի արժեքը կազմել է 84.11 ռուբլի, մեկ դոլարինը՝ 77.06 ռուբլի: 
Ռուսական ազգային արժույթը թուլանում է՝ նավթի արժեքի նվազմամբ պայմանավորված: 
Brent տեսակի նավթի 1 բարելն արժե 29.96 դոլար, չնայած այսօր վաճառքի ընթացքում նվազել է մինչև 29.74 դոլար: 
Հունվարի 16-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել է 76.57 ռուբլի, իսկ եվրոյինը՝ 83.29 ռուբլի: