02-02-2016 11:04

Եվրոյի փոխարժեքը գերազանցել է 85 ռուբլին

Մոսկովյան բորսայում երեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, աճուրդի առաջին րոպեներին եվրոյի փոխարժեքը գերազանցել է 85 ռուբլու նշաձողը: 
Մոսկվայի ժամանակով 10:05-ի դրությամբ եվրոն արժե 85,07 ռուբլի (1,05 ռուբլով ավելի՝ նախորդ աճուրդի փակման տվյալների համեմատ): Մեկ դոլարի դիմաց տալիս են 78,18 ռուբլի (77 կոպեկով ավելի)։ Այդ մասին են վկայում աճուրդի հարթակի տվյալները։
Փետրվարի 2-ի պաշտոնական փոխարժեքները, համապատասխանաբար, 82,82 և 76,33 ռուբլի են։ 
Ռուսաստանի արժույթը նվազում է նավթի գների անկման ֆոնին: Օրվա ընթացքում Brent ապրանքանիշի նավթն էժանացել է 34,07-ից մինչև 33,63 դոլար։ 
Այժմ նավթը մի քանի գործոնների ճնշման տակ է։ Դրա արժեքը նվազում է Չինաստանում տնտեսական աճի տեմպերի նվազման, արդյունահանման ծավալների ավելացման հետ կապված ՕՊԵԿ-ի քաղաքականության, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման արդյունքում: