Բավ է պառակտվել
17-12-2014 20:06

Եվրոյի փոխարժեքը նվազել է մինչեւ 76.1 ռուբլու, դոլարինը՝ 61 ռուբլու

Դոլարն ու եվրոն դեկտեմբերի 17-ին Մոսկովյան բորսայում թարմացրել են օրական նվազագույնը. եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 76.1 ռուբլու, դոլարինը՝ 61 ռուբլու: Դեկտեմբերի 16-ի ցուցանիշի համեմատ, եվրոն նվազել է ավելի քան 7 ռուբլով, դոլարը՝ 5 ռուբլով: Ընդ որում, դեկտեմբերի 18-ի համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի սահմանած եվրոյի փոխարժեքը կազմել է 84.58 ռուբլի, դոլարինը՝ 67.78 ռուբլի: Ռուբլու ամրապնդումը տեղի է ունեցել ռուսական ֆինանսական հատվածի աջակցության շուրջ Կենտրոնական բանկի միջոցառումների հրապարակման ֆոնին: Մասնավորապես, Բանկը վարկային կազմակերպություններին թույլատրել է առանց սահմանափակման բարձրացնել բնակչության վարկերի տոկոսադրույքները: Սա գործելու է մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը: