Բավ է պառակտվել
13-02-2015 16:42

Եվրոյի փոխարժեքը ընկել է 73 ռուբլուց ցածր

Բորսայում տեղի ունեցած գործարքների ընթացքում եվրոյի փոխարժեքը իջել է 73 ռուբլուց ցածր: Մոսկվայի ժամանակով 16:20-ի դրությամբ այս միացյալ եվրոպական արժույթի գինը կազմել է 72,98 ռուբլի՝ իջնելով 1,5 ռուբլով: Միևնույն ժամանակ դոլարի գինը նույնպես իջել է՝ կազմելով 63,80 ռուբլի: Համապատասխան տեղեկությունը պարունակվում է Մոսկովյան բորսայի նյութերում: Brent նավթը լոնդոնյան ICE բորսայում կազմում է 61,21 դոլար մեկ բարելի դիմաց: Կենտրոնական բանկի կողմից փետրվարի 14-ի համար սահմանված դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 65,09 ռուբլի՝մեկ ռուբլով իջնելով, եվրոյի փոխարժեքը՝ 74,37 ռուբլի՝ իջնելով 47 կոպեկով: