Բավ է պառակտվել
15-04-2016 14:30

Ռուսաստանում դոլարի փոխարժեքը նվազել է 66 ռուբլուց

Մոսկվայի բորսայում ապրիլի 15-ին դոլարի փոխարժեքը նվազել է 15 կոպեկով եւ կազմել 65,95 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է 17 կոպեկով եւ կազմել 74,27 ռուբլի:

Ռուսական արժույթի փոքր ամրապնդումն ուղեկցվում է նավթի գների աճով: Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թանկացել է 0,43 տոկոսով եւ կազմել 44,03 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Վերլուծաբանների պնդմամբ, հումքային շուկաները սպասում են Կատարի մայրաքաղաք Դոհայում ապրիլի 17-ին կայանալիք նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպմանը: