Բավ է պառակտվել
29-01-2015 11:39

Դոլարի փոժարժեքը Ռուսաստանում բարձրացել է

Մոսկովյան բորսայում առք ու վաճառքի ընթացքում այս շաբաթ արդեն երկրորդ անգամ դոլարի փոխարժեքը գերազանցել է 69 ռուբլու նիշը: Այնուամենայնիվ, ամերիկյան տարադրամի փոխարժեքը իջել է և կազմել է 68,96 ռուբլի: Այդ մասին վկայում են բորսայի տվյալները: Եվրոյի փոխարժեքը, ի համեմատ հունվարի 28-ի տվյալների, բարձրացել է 84 կոպեկով և կազմում է 77,74 ռուբլի: Հունվարի 29-ի համար ՌԴ բանկի կողմից սահմնված դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում է 67,15 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 76,26 ռուբլի: Փոխարժեքների կտրուկ աճը սկսվեց հունվարի 26-ին այն բանից հետո, երբ Standard & Poors գործակալությունը իջեցրեց ՌԴ անկախ վարկային վարկանիշը BBB- -ից ВВ+-ի: Առք ու վաճառքի ընթացքում դոլարի փոխարժեքը հասնում էր 69,3 ռուբլու նիշի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 77,9 ռուբլու նիշի: