Բավ է պառակտվել
23-03-2015 16:59

Դոլարի փոխարժեքը ՌԴ-ում 59 ռուբլուց պակաս է կազմել

Բորսայում տեղի ունեցած գործարքների ընթացքում դոլարի փոխարժեքը ՌԴ-ում 59 ռուբլուց պակաս է կազմել: Մոսկվայի ժամանակով 14:35-ի դրությամբ ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 58,90 ռուբլի, որը ամենացածր նիշն է տարեսկզբից ի վեր: Եվրոյի փոխարժեքը կազմել է 64,28 ռուբլի: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Կենտրոնական բանկի կողմից սահմանված մարտի 24-ի դոլարի փոխարժեքը կազմում է 59,45 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 64,15 ռուբլի: Brent ապրանքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում կազմում է 55,39 դոլար մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ՝ մարտի 13-ին, ԿԲ իջեցրեց տոկոսադրույքը մինչև 14 տոկոս: Ինչպես հաղորդեց ԿԲ, տոկոսադրույքի նվազելը կնպաստի տնտեսական ռիսկերի կրճատմանը և կկարգավորի գնաճը: Հունվարի 30-ին ԿԲ որոշեց իջեցնել տոկոսադրույքը 17-ից մինչև 15 տոկոս: ՌԴ բանկը պարզաբանեց, որ տոկոսադրույքի նախորդ բարձրացնելը կարգավորեց գնաճը և արժույթի արժեզրկումը «այնքան, որքան ակնկալում էր ՌԴ Բանկը»: Տոկոսադրույքի նվազեցման մասին լուրերից հետո Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը կազմեց 71 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ ավելի քան 80 ռուբլի: Դեկտեմբերի 16-ին ԿԲ բարձրացրեց տոկոսադրույքը 10,5 տոկոսից մինչև 17 տոկոս: Նույն օրը բորսայում տեղի ունեցած գործարքների ընթացքում եվրոն գերազանցեց 100 ռուբլու, իսկ դոլարը՝ 80 ռուբլու նիշը: