Բավ է պառակտվել
16-04-2015 11:02

ՌԴ-ում շարունակում է նվազել դոլարի փոխարժեքը

Ռուսաստանյան բորսայում դոլարի փոխարժեքը ընկել է 50 ռուբլու նիշից ցածր: Մոսկվայի ժամանակով 20:10-ի դրությամբ ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 49,82 ռուբլի՝ իջնելով 1,35 ռուբլով, որը նախորդտարվա նոյեմբերից ԱՄՆ դոլարի նվազագույն ցուցանիշն է: Միևնույն ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է 53,06 ռուբլի՝ իջնելով 1,46 ռուբլով: Համապատասխան տեղեկատվությունը պարունակվում է Մոսկվայի բորսայի նյութերում: Ապրիլի 16-ի համար Կենտրոնականբանկի կողմից սահմանված դոլարի փոխարժեքը կազմում է 50,50 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 53,66 ռուբլի: Ռուբլին ամրապնդելէ իր դիրքերը նավթի գնի թանկացման ֆոնի վրա: Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի մեկբարելի արժեքը կազմում է 59,72 դոլար: Ապրիլի 9-ին Արդյունաբերության գծով Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Գուտենևը հաղորդեց, որ ռուբլու չարաշահումը կվնասի հայրենական արտահանող ընկերությունների մրցունակությանը: Ավելի վաղ ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաիբուլինան անվանել է ռուբլու դիրքերի ամրապնդման գործոնները՝ նավթի գնի կայունացումը, արտաքինպարտքերի մուծման շրջանի գագաթնակետի ավարտը և առանցքային տոկոսադրույքի բարձրացնելը: Ըստ տնտեսականզարգացման նախարարության նախնական հավարկների՝2018 թվականին մեկ դոլարի փոխարժեքը կկազմի 40 ռուբլի, եթե նավթի մեկբարելի գինը կազմի 100 դոլար, իսկ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոները աստիճանաբար չեղյալ հայտարարվեն: