Բավ է պառակտվել
26-02-2015 10:39

Դոլարի փոխարժեքը ՌԴ-ում կազմում է 61 ռուբլուց պակաս

Բորսայում գործարքների ընթացքում դոլարի փոխարժեքը տարեսկզբից հասել է 61 ռուբլուց ցածր նիշի: Միևնույն ժամանակ եվրոյի փոխարժեքը նույնպես իջել է՝ կազմելով 69,19 ռուբլի, որը տվյալ տարադրամի մինիմալ փոխարժեքն է հունվարի 9-ից ի վեր: Այդ մասին վկայում են Մոսկովյան բորսայի տվյալները: ԿԲ-ի կողմից սահմնված փետրվարի 26-ի դոլարի փոխարժեքը կազմում է 62,59 ռուբլի, իսկ եվրոյի փոխարժեքը՝ 71,17 ռուբլի: Brent նավթի արժեքը ICE լոնդոնյան բորսայում կազմում է 61,58 դոլար մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, ազգային արժույթի փոխարժեքը իջնում էր Moody's գործակալության կողմից Ռուսասատանի անկախ վարկանիշի իջեցման ֆոնի վրա: Հունվարի 30-ին ԿԲ-ի տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել իշեցնել տոկոսադրույքը՝ 17 տոկոսից այն հասցնելով 15 տոկոսի: ԿԲ պարզաբանեց իր որոշումը նրանով, որ տոկոսադրույքը 17 տոկոսի հասցնելը հանգեցրեց գնաճի և արժեզրկման կայունացման այն աստիճանին, որը և հաշվարկել էր ՌԴ բանկը: Տոկոսադրույքի կրճատման մասին լուրերից հետո դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում մոտեցավ 71 ռուբլու նիշին, իսկ եվրոյի փոխարժեքը կազմեց ավելի քան 80 ռուբլի: Դեկտեմբերի 16-ին Կենտրոնական բանկը բարձրացրեց ընդհանուր տոկոսադրույքը 10,5 տոկոսից մինչև 17 տոկոս: Նույն օրը բորսայում տեղի ունեցած գործարքների ընթացքում եվրոն գերազանցեց 100 ռոբլու նիշը, իսկ դոլարի փոխարժեքը կազմեց ավելի քան 80 ռուբլի: Նոյեմբերի 10-ին ԿԲ չեղյալ հայտարարեց կանոնվոր ներխուժումը և երկարժույթային զամբյուղի միջանցքը: Այսպիսով ԿԲ փաստացի հայտարարեց ռուբլու տատանվող փոխարժեքին անցնելու մասին: