06-03-2015 16:14

Հայաստանում դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 6-ին, կազմել է 479.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.06 դրամ (նվազել է 3.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.12 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.04 դրամ (աճել է 0.27 դրամով):Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.61 դրամ, ոսկին՝ 18,493.37 դրամ, պլատինը՝ 18,161.89 դրամ: Մարտի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ: