Բավ է պառակտվել
31-03-2015 10:35

ԱՄՆ դոլարը ամսվա սկզբից էժանացել է 10 դրամով

Համաձայն ՀՀ բանկերի կողմից արտարժույթների գնման և վաճառքի ցուցանիշների` մեկ ամերիկյան դոլարն այսօր վաճառվում է 472.50 ՀՀ դրամով, ինչը մոտ 10 դրամով պակաս է մարտից սկզբի ցուցանիշներից, երբ 1 ԱՄՆ դոլարը վաճառվում էր 482.50 ՀՀ դրամով: 
Թե’ դոլարի առքի, և թե’ վաճառքի գները նախորդ օրվա` մարտի 30–ի համեմատ նվազել են համապատասխանաբար` -0.06, -0.12 տոկոսով: Ըստ որում, վերջին շաբաթում, ամեն օր այս արտարժույթը նախորդ օրվա համեմատ բացասական տատանում է արձանագրում: 
Եվրոն էլ ավելի շոշափելի բացասական տատանում է գրանցել. առքի դեպքում -1.22, վաճառքի դեպքում` -1.51 տոկոսով: Մեկ եվրոյի գնման միջին փոխարժեքը կազմում է 503.93 դրամ, վաճառքինը` 513.43 դրամ: 
Ռուսական ռուբլին, հակառակը, գրանցել է դրական տատանում 0.03 և 0.01 տոկոսի չափով: Մեկ ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքն այսօր 8.01 դրամ է, վաճառքինը` 8,49 դրամ: