Բավ է պառակտվել
25-01-2016 15:09

Դոլարի փոխարժեքը նվազել է 77 ռուբլուց

Մոսկովյան բորսայում աճուրդների առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 76,90 ռուբլի։ Եվրոն այդ ժամանակ արժեցել է 83,10 ռուբլի։ Այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները: 
Հունվարի 25-ի պաշտոնական փոխարժեքներն են 80,57 և 87,23 ռուբլի՝ համապատասխանաբար: Մոսկվայի ժամանակով ժամը 10:21-ի տվյալներով՝ ամերիկյան արժույթի համար տվել են 77,42 ռուբլի, իսկ միասնական եվրոպական արժույթի համար՝ 83,72 ռուբլի։ 
Ռուբլին ամրապնդվում է թանկացող նավթի ֆոնին։ Brent ապրանքանիշի նավթն արժե բարելի համար 32,38 դոլար: Հունվարի 25-ին աճուրդները սկսվել են 32,34 դոլարից։