Բավ է պառակտվել
10-02-2015 12:05

Դոլարի փոխարժեքը հասել է 65,5 ռուբլու

Դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ իջել է 33 կոպեկով ևկազմել 65,52 ռուբլի: Ըստ բորսայի տվյալների՝ եվրոյի փոխարժեքը ընկել է 16 կոպեկով և կազմել 74,26 ռուբլի: Օտարերկրյան տարադրամի փոխարժեքի իջեցումը տեղի է ունենում նավթի գնի իջեցման ֆոնի վրա: ICE բորսայում Brent-ի մեկ բարելը էժանացել է 1,18 տոկոսով և կազմել 57,66: «Պալլադա Էսենթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բարանովը պարզաբանել է, որ տարադրամների փոխարժեքները փոփոխվում են հակառակ սովորական օրինաչափության: Որպես կանոն, եթե նավթը էժանանում է, այդ հանգեցնում է ռուբլու թուլացմանը, քանի որ տվյալ էներգոկիրը Ռուսաստանի արտահանման հիմնական պաշարն է: Բարանովի կարծիքով՝ տվյալ իրավիճակում ռուբլին թերագնահատված է, և այժմ այն աստիճանաբար վերականգնում է իր դիրքերը: «Այսպիսի նավթի պայմաններում տարադրամը կարող է ավելի էժան արժել: ժամանակն է, որպեսզի դոլարը հասնի 62 ռուբլու, իսկ եվրոն՝ 72 ռուբլու մակարդակին», - ասել է փորձագետը: