Բավ է պառակտվել
19-01-2016 11:31

Դոլարի փոխարժեքը կնվազի մինչև 78,74 ռուբլի

Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ մոսկովյան ֆոնդային բորսայի առևտրի բացմանը այսօր` հունվարի 19-ին նվազել է 70-ցենտով և կազմել է 78.74 ռուբլի: Եվրոն նույնպես նվազել է 99 ցենտով, մինչև 85,56 ռուբլի: Այս մասին վկայում են բորսայի տվյալները: Ռուբլու ամրապնդումը բացատրվում է նավթի գների աճով, որը, հունվարի 18-ին ընկել էր, Իրանի վրայից միջազգային պատժամիջոցների հանելու հետ կապված: Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի բարելի գինը բարձրացել է 2.2 տոկոսով, մինչև 29,2 դոլար, իսկ ԱՄՆ-ի WTI նավթի գներն աճել են 2,1% -ով, հասնելով 29,6 ԱՄՆ դոլարի: Ըստ «Паллада Эссет Менеджмент» ընկերության վերլուծաբան Միխայել Ստեփանյանի, ներկայիս նավթային գնաճը շուկայում կարճաժամկետ բնույթ է կրում: Ըստ նրա, գների բարձրացմանն աջակցել է նաև Չինաստանի մակրոտնտեսական վիճակագրությունը: 2015 թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, նավթ սպառող առանցքային այս երկրի ՀՆԱ-ն աճել է 6.8% -ով: Հիմնական միջոցների ներդրումների աճի ծավալը կազմել է 10 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրությունը աճել է 5,9% -ով: