Բավ է պառակտվել
06-02-2016 10:01

Դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ բարձրացել է

Հայաստանյան բանկերում ԱՄՆ մեկ դոլարն այսօր գնվում է 491 դրամով և վաճառվում 495.50 դրամով  ԱՄՆ մեկ դոլարն առավելագույնը գնվում է 492 դրամով, իսկ վաճառվում է առավելագույնը 497 դրամով։ 
Փետրվարի 5-ի համեմատ դոլարի առքն ավելացել է 0.13 դրամով, իսկ վաճառքը՝ 0.05 դրամով։ 
Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 543 դրամով և վաճառվում 554 դրամով։ Հայաստանյան բանկերն այսօր մեկ եվրոն գնում են առավելագույնը 549 դրամով և վաճառում 565 դրամով։ Փետրվարի 5-ի համեմատ մեկ եվրոյի առքի գինը նվազել է 0,08 դրամով, իսկ վաճառքն ավելացել է 0.16 դրամով։ 
Ռուսական մեկ ռուբլին գնվում է նվազագույնը 6.25 դրամով և վաճառվում 6.55 դրամով։ Առավելագույնը ռուսական մեկ ռուբլին գնվում է 6.42-ով և վաճառվում 6.81-ով։ Փետրվարի 5-ի համեմատ առքի գինը նվազել է 1.10 դրամով, իսկ վաճառքինը՝ 0.53 դրամով։