Բավ է պառակտվել
30-12-2014 13:34

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 59 ռուբլու և կրկին նվազել

Մոսկվայի բորսայում սակարկությունները սկսելու պահին դոլարի փոխարժեքը հասել է 59,3 ռուբլու, հետո նվազել է եւ Մոսկվայի ժամանակով 10:35-ի դրությամբ կազմել 54,84 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը սկզբում կազմել է 72,49 ռուբլի, հետո իջել 67,97 ռուբլու: Այս մասին վկայում են բորսայի տվյալները: Գլխավոր բացասական գործոնը, որը ճնշում է գործադրել ռուսական արժույթի վրա, շարունակում է մնալ նավթի ցածր գինը: Բացասականն ավելացրել են նաեւ նախօրեին հրապարակված մակրովիճակագրության ցածր տվյալները: Դեկտեմբերի 29-ին էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազման մասին՝ տարեկան 0,5%-ով, նոյեմբերի ադյունքների համաձայն: Եվ սա Ռուսաստանի ՀՆԱ-ի առաջին նվազումն է 2009թ.-ից հետո, հայտնում է «lenta.ru»-ն: Անցած տարվա ընթացքում դոլարը ռուբլու նկատմամբ թանկացել է 68%-ով, եվրոն՝ 49%-ով: Ռուբլին դոլարի եւ եվրոյի նկատմամբ նվազում է արդեն վեց ամիս, ընդ որում՝ դեկտեմբերին դրա նվազման տեմպերը զգալիորեն արագացել են: