Բավ է պառակտվել
22-12-2014 11:45

Բանկերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքը նվազել է

Հայաստանյան բանկերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքը նվազել է: Այսօր  ժամը 11:35-ի դրությամբ, ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը բանկերում կազմում է հիմնականում 447 դրամ, ամենաբարձրը Յունիբանկում եւ Արդշինբանկում է՝ 455 դրամ, իսկ ամենացածրը Մելլաթ եւ Անելիք բանկերում՝ 440 դրամ: Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 464 դրամով, մի քանի բանկերում դոլարը վաճառում են 460 դրամով, ինչը նվազագույն ցուցանիշն է, առավելագույնը կազմում է 470 դրամ: Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 545 դրամ, ամենաբարձրը Յունիբանկում եւ Արդշինբանկում է՝ 555, իսկ ամենացածրը Անելիք Բանկում՝ 534 դրամ: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 575 դրամով: Ամենացածրը ԲՏԱ Բանկում է՝ 565 դրամ, իսկ ամենաբարձրը 582 դրամ է Բիբլոս բանկում: