Բավ է պառակտվել
21-01-2016 13:18

Կուդրինը ռուբլու կտրուկ անկումը ժամանակավոր երևույթ է անվանել

Ռուբլու կտրուկ արժեզրկումը (դոլարն այսօր Մոսկվայի ֆոնդային բորսայում գերազանցել է 85 ռուբլին) ընդամենը ժամանակավոր երեւույթ է` ՌԴ արժույթը կվերականգնի կորցրած դիրքերի առնվազն որոշ մասը, - համոզմած է ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման պատճառը Կենտրոնական բանկի դիտավորյալ քաղաքականությունը չէ, , որն, իբր, պետք է արժեզրկի ռուբլին, որպեսզի օգնի կառավարությանը փոխհատուցել նավթի արտահանումից ստացված եկամուտների կչած վնասների նվազեցմանը: Ավելի վաղ այս շաբաթ, Bank of America-ի տնտեսագետները հաշվարկել եին, որ նավթի գների բարելի համար $ 25 ընկնելու դեպքում, 2016 թ Ռուսաստանի բյուջեի հավասարակշռված կատարման համար դոլարը պետք է կարժենա 210 ռուբլի: Նախօրեին ռուսական Urals նավթի բարելի արժեքն արդեն գրանցվել էր $ 26-ից ցածր: «Բոլոր այդ կանխատեսումները, որ բյուջեն հավասարակշռվում է մեկ դոլարի դիմաց 210 ռուբլի արժեքով, դա իրոք թվաբանություն է, որն առնչություն չունի իրական կյանքի հետ, դա պարզապես հաշվարկներ են, թե ինչպես բյուջեն կհավասարակշռվեր: Կենտրոնական բանկը չի գործում այս ամենի համաձայն, Կենտրոնական բանկը պարտավոր է պահպանել լողացող փոխարժեքի ռեժիմը, ինչը նշանակում է, որ փոխքրժեքը կհետևի շուկայում ձևավորված օբյեկտիվ պայմաններին: Այս դեպքում դա դեռ նավթի գների անկումն է: Կենտրոնական բանկը, ես կարծում եմ, կհետևի սեփական սկզբունքներին և հանուն բյուջեի հատուկ ոչինչ չի արվի », - ասել է Կուդրինը: Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ մոտ ապագայում, նավթի գինը կարող է շարունակել նվազել, և որոշակի ժամկետով իջնել մինչև $ 13-14 մեկ բարելի դիմաց: Կուդրինը նշել է, որ նավթի միջին գինը 2016 թ. կարող է կազմել մոտ $ 25-30: Ավելի վաղ, ՎՏԲ ներդրողների նախաճաշի ժամանակ, որը կայացել է Դավոսում, Կուդրինը հայտարարել է, որ նավթի գինը շատ կարճ ժամանակով, կարող է ընկնել մինչև $ 18 կամ նույնիսկ $ 16 մեկ բարելի դիմաց: