Բավ է պառակտվել
27-04-2017 14:33

ՀՀ բյուջե կատարված մուտքերի գրեթե 70%-ն ապահովել են խոշոր հարկատուները

2017թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներ ապահովել են երկրի պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 69 տոկոսը։
Ինչպես հայտնել են ՀՀ կառավարությանը կից Պետական եկամուտների կոմիտեից, 1000 խոշորագույն հարկատուների կատարած վճարները հաշվետու ժամանակաշրջանում գերազանցել են 174,9 մլրդ դրամը, ինչը 2016 թ. առաջին եռամսյակի համեմատությամբ 11,7%-ով ավել է:
Պաշտոնական տվյալների համաձայն ցուցակը շարունակում է գլխավորել « Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում պետբյուջե է մուտքագրել ավելի քան 16,8 մլրդ դրամ(7,6% աճ): Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 5,47 մլրդ դրամ ցուցանիշով (87,3% աճ):
Հաջորդիվ « Զանգեզուրի պղնձամոլիբդենային կեմբինատ»-ն է, որը հաշվետու ժամանակահատվածում բյուջե է մուտքագրել 4,7 մլրդ դրամ(աճ ՝ 2,3 անգամ), իսկ չորրորդ տեղում «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է՝ 4,49 մլրդ դրամով:
Առաջատարների հնգյակը եզրափակում է « Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը առաջին եռամսյակում բյուջե է մուտքագրել 4,1մլրդ դրամի հարկեր(2,5% աճ):
ՊԵԿ տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք գործած ընդհանուր հարկերն ու տուրքերը կազմել են ավելի քան 255,2 մլրդ դրամ՝ ավելանալով 10,6%-ով: