Բավ է պառակտվել
31-05-2016 10:40

Հաստատվեց` գազը կէժանանա հուլիսի 1–ից

ՀԾԿՀ–ն այսօրվա նիստում հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի առաջարկը` սպառողներին մատակարարվող գազի սակագինը 9.3 դրամով նվազեցնելու մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` այսօր ընդունած որոշմամբ ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին մատակարարվող գազի սակագինը գործող 156 դրամի փոխարեն սահմանվեց 146,7 դրամ, իսկ 10 000 խմ-ից ավելի սպառում ունեցողներին` վաճառվող գազի սակագինը յուրաքանչյուր 1000 խմ դիմաց սահմանվեց 257,56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Հիշեցնենք, որ հանձնաժողովն ուսումնասիրում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը։ Այդ որոշումը մեծապես պայմանավորված է Երևանի ՋԷԿ-ին մատակարարվող գազի սակագնից, որն այսօր փաստորեն ևս նվազեցվեց։