Բավ է պառակտվել
08-07-2015 14:04

ՀԷՑ-ը տուգանվեց 60 մլն դրամի չափով

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը» այսօրվա նիստում ՀԷՑ-ին տուգանեց 60 մլն դրամով։ Ի սկզբանե նախատեսված էր ընկերությանը տուգանել 75 մլն դրամի չափով։ Նախապես ներկայացված նախագծերից 13-ով առաջարկվում էր ՀԷՑ-ին տուգանել 5-ական մլն դրամով, 1-ով՝ 10 մլն դրամով: Սակայն նախագծերից մի քանիսը հանվել էին քննարկումից, քանի որ ընկերությունը խախտումները վերացրել էր, եւ այսօր արդյունքում` 10 նախագծով տուգանք սահմանվեց 5-ական, 1-ով` 10 մլն դրամի չափով։ Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության համաձայն, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը խախտել է քաղաքացիների՝ սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները: Միեւնույն ժամանակ, նոր սպառողների՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար, բացի միացման վճարից, ընկերությունը դիմողից պահանջել է նաեւ փաստացի ծախսերի գումարն՝ այդ գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Այս հարցերով բողոքները եղել էին ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերից: