Բավ է պառակտվել
06-07-2015 10:19

ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին կտուգանի 75 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստ կգումարի, որի ընթացքում 14 տարբեր որոշումներով մոտ 75 մլն դրամով կտուգանվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ի կայքից: Որոշումներից մեկով նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, մեկ այլ որոշումով՝ 5,4 մլն դրամով, մնացածը՝ 5-ական դրամով: Խոշոր տուգանքը պայմանավորված է ՀԷՑ-ի կողմից ՀԾԿՀ սահմանած կարգը խախտելու հետ: ՀԷՑ-ի տնօրինություն որոշել է վերջին ամիսներին նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ հաստատել, որով սահմանվել է, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում և դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնել միայն այն դեպքում եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի վճարի նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելուն նպատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմացվճարների հաշվին մարելու պայմանով:

Մինչդեռ գործող իրավակարգավորումների համաձայն.

ա. Չի թույլատրվում դիմողից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27–ի 358 Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով, էլեկտրամատակարարման պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով ( ԷՄՕԿ-ի 2.3 կետ),

բ. Ընկերությունը պարտավոր է իրականացնել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման ծախսերը ( ԷՄՕԿ –ի 13-րդ կետ ),

գ. Ընկերությունը պարտավոր է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձել Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21–ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական
ցանցին միացման վճարներըհաստատելու մասին» N 659 – Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ,

Հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստել է, որ Ընկերությունը խախտել է ԷՄՕԿ- ի 2.3 , 13, 13.1 կետերը և հիմք ընդունելով « Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը ` որոշում է ՀԵՑ-ին ենթարկել տուգանքի` 10 000 000 դրամ գումարի չափով: Մնացած դեպքերում, ըստ նախագծերի, ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին: