25-11-2016 12:23

ՀԾԿՀ-ն հաստատեց գազի նոր սակագները. Ամանորից գազը կէժանանա մոտ 8 դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 25-ին, հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

Որոշման համաձայն` սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանել տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար` տարեկան 139 հազար դրամ:
10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են սահմանված բանաձեւով` շուրջ 114 հազար դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձեւով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ:

Նշենք, որ սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017թ.-ի հունվարի 1-ից:

Նշենք, որ այսօր գործում է ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների համար բնական գազի համար 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար: