Բավ է պառակտվել
18-09-2014 09:15

Կոսովոն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով սերբական ԶԼՄ-ներին: «Նման որոշումն ընդունվել է՝ ի նշան զորակցության ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և այլ պետությունների, որոնք Ուկրաինայի իրավիճակի հետ կապված պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Մենք մտադիր ենք պաշտպանել միջազգային կարգը, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- նշել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը: Բացի այդ, արտգործնախարարն ընդգծել է, որ նման քայլը ցույց է տալիս, որ Կոսովոն հուսալի դաշնակից է եվրաատլանտյան գործընկերների համար: Նախարարը չի հստակեցրել, թե ինչ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դեմ: Նշվում է, որ Մոսկվայի և Պրիշտինայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ Կոսովոյից ապրանքները չեն կարող մատակարարվել Ռուսաստան, քանի որ Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է Սերբիայի անբաժանելի մաս: