Բավ է պառակտվել
15-12-2015 12:40

Չինաստանն առաջարկել է արագացնել ՇՀԿ շրջանակում ազատ առևտրի գոտի ստեղծելու գործընթացը

Շանհայան համագործակցության կազմակերպության մասնակից երկրները քննարկում են ՇՀԿ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։ Այս մասին կազմակեպության անդամ պետությունների վարչապետների խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը։ «Քիչ առաջ նեղ կազմով նիստի ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ հանձնարարենք առևտրի և էկոնոմիկայի նախարարներին մշակել լուրջ, հստակ միջոցառումներ՝ ուղղված ՇՀԿ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծմանը՝ ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ ՇՀԿ շրջանակներում առևտրի զարգացման համար»,- ասել է Լի Կեցյանը։ Նա հիշեցրել է, որ ՇՀԿ շրջանակներում արդեն ստեղծվել է առևտրի պայմանների պարզեցման հատուկ աշխատանքային խումբ, ինչպես նաև կոչ է արել ջանքեր ներդնել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքում, որպեսզի մինչև 2020 թվականն անցում կատարվի ապրանքների, կապիտալների, ծառայությունների ու տեխնոլոգիաների ազատ տեղաշարժին։