Բավ է պառակտվել
11-05-2015 08:46

Ղրղզստանը դարձել է ԵԱՏՄ-ի անդամ

Ղրղզստանը մայիսի 9-ին պաշտոնապես դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կողմից ստորագրվել է Ղրղզստանի անդամակցության մասին արձանագրությունը: Հետագայում արձանագրությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ-ի անդամ երկրների խորհրդարանների կողմից: Բացի այդ ստորագրվել է երկու որոշում՝ Ղրղզստանի և Ղազախստանի պետական սահմանին ապրանքի և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային վերահսկումը չեղյալ հայտարարելու և  2016-2025 թթ. ԵԱՏՄ-ի այլ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված մեքենաների փոխադրման և փոխադրողների կողմից փոխադրումների կատարման փուլային ծրագրի ազատականացման մասին: Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը կնքվել է 2014 թվականի դեկտեմբերին: