Բավ է պառակտվել
04-03-2015 07:55

Մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը կմտնի ԵՏՄ կազմ

Ղրղզստանի իշխանությունները հույն են հայտնում, որ մինչ ս/թ մայիսի 9-ը այդ երկիրը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս մասին հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օտորբաևի հայտարարությունը: 
Օտորբաևը այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնային մաքսային միության ղեկավար, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության ռուս-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեյ Բելյանինովի հետ հանդիպումից հետո: 
«Մեր առաջադրանքն է, որ մինչև մայիսի 9-ը Ղրղզստանը դառնա միավորման լիիրավ անդամ: Դրա համար լուրջ աշխատանք է տարվում», - մասնավորապես ասել է ղրղզ պաշտոնյան: Իսկ ռուսաստանյան կողմը՝ ի դեմս Բելյանինովի, ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է «Ղրղզստանին օժանդակություն ցուցաբերել այդ կազմակերպությանը միանալու հարցում»: 
«Ռուսաստանն անհամբերությամբ սպասում է ինտեգրացիոն միավորման հինգերորդ անդամին: Չնայած ԵԱՏՄ Ղրղզստանի մուտքի խիստ ժամկետներին և բոլոր պրոցեդուրաների ավարտելուն՝ կարծում եմ, որ մենք ի վիճակի ենք դա անել և կանենք», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան: