Բավ է պառակտվել
12-08-2015 10:50

Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել

Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել: Այդ մասին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: 
ԵՏՄ-ին անդամակցելու հանդիսավոր արարողությունն անց է կացվել Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին գտնվող անցակետի մոտ, ինչից հետո Ղրղզստանի և ԵՏՄ երկրների միջև մաքսային սահմանափակումները հանվել են: 
Ղրղզստանի տարածքում ուժի մեջ է մտել միասնական մաքսային սակագինը և միասնական ապրանքային նոմենկլատուրան, ինչպես նաև՝ արտադրանքի վերաբերյալ միասնական պահանջները: 
Ռուսաստանում հանվել են ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար բոլոր սահմանափակումները և ղրղզ աշխատանքային ներգաղթյալների աշխատանքի համար անհրաժեշտ թույլտվության փաստաթղթեր ստանալու պահանջները: Ղրղզստանի քաղաքացիներն ազատվել են Ռուսաստանի տարածքում երկիր մուտք գործելու պահից մեկ ամսվա ընթացքում պաշտոնական գրանցման անհրաժեշտությունից, կրթության մասին ղրղզական փաստաթղթերը կճանաչվեն ԵՏՄ բոլոր երկրներում: