Բավ է պառակտվել
21-05-2015 10:44

Ղրղզստանը ընդունել է ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին օրենքը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը պետության միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերը վավերացնելու մասին օրենքը: Մեկ օր առաջ՝  չորեքշաբթի օրը, երրորդ ընթերցմամբ ԵԱՏՄ-ին երկրի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագիծն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանը: Փաստաթուղթը բաղկացած է հիմնական մասից, որտեղ ամրագրված են անդամակցության պայմանները և նշված է պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը, և երկու արձանագրություններից: Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել է ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիր: Մայիսի 8-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները ստորագրել են այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները: Սակայն վերջնական անդամակցումը տեղի կունենա միայն բոլոր անդամ երկրներում վավերացման գործընթացների ավարտից հետո: