Բավ է պառակտվել
06-02-2014 12:52

Անօրինական պահումներ են կատարվում ի օգուտ կենսաթոշակային կուտակային ֆոնդերի

 «Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո կարիք կա նվաճելու մեր իրավունքը»,- ասաց քաղաքագետ, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
ՙՄի շարք կազմակերպություններ կան, որոնք հակառակ Սահմանադրական դատարանի որոշման, առանց աշխատակիցների կարծիքը հարցնելու արդեն պահումներ են արել նրանց աշխատավարձերից և նրանց ստիպում են, որպեսզի ընտրեն իրենց կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներին՚, ասցին ասուլիսի մասանկիցները: Մասնակիցներն այդ գործատուներին, հարցրեցին, թե ինչպե՞ս են փոխհատուցելու այն գումարները, որ առանց աշխատողի կարծիքը հարցնելու պահումներն արել են և փոխանցել ինչ-որ հիմնադրամների: Ըստ Դավիթ Մանուկյանի՝ ստեղծված քաոսի պատասխանատուն Կառավարությունն է:
«Պետական այրերն ասում են, թե մենք՝ երիտասարդներս, էմոցիոնալ ենք, ծերության մասին չենք մտածում, բայց պետք է ասեմ, որ ամոթ է, երբ պետական այրն է նման հայտարարություն անում, մենք ավելի պրագմատիկ ենք, քան՝ իրենք»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:
Ասուլիսին հրավիրված մյուս բանախոս՝ ծրագրավորող Գևորգ Գորգիսյանն էլ տեղեկացրեց. ՙԱտոմակայանի և «Հայփոստի» աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստացել են պահումներով: Ատոմակայանի 400 աշխատակիցներ արդեն ստորագրահավաք են կազմակերպել՚:
Մասնակիցների խոսքով՝ Ազգային ժողովը ևս իր աշխատակիցներից արդեն պահումներ է արել: Կան մի շարք պատգամավորներ, ովքեր ընկնում են այդ օրենքի գործունեության տակ, սակայն նրանցից պահումներ չեն արվել: Փետրվարի 8-ին «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնողները մեկնելու են Վանաձոր՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք հավաք-երթին: Բանախոսերը հավսատիացրեցին, որ պատրաստ են և մեկնելու են բոլոր այն մարզեր, որտեղ նմանատիպ ակցիաներ կկազմակերպվեն: