Բավ է պառակտվել
22-02-2014 14:47

"Եթե կենսաթոշակային քաղաքականությունը արմատապես չփոխվի, ամենաշատը կտուժեն ներկայիս երիտասարդները". ՀԲ

Բրյուսելում Համաշխարհային բանկի և Եվրահանձնաժողովի կոնֆերանսում ՀԲ-ի ներկայացված «Շրջված բուրգ. Ժողովրդագրական խնդիրները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում ասված է, որ կենսաթոշակային բարեփոխումն անհրաժեշտ է ողջ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին:
Ըստ բանկի՝ եթե կենսաթոշակային քաղաքականությունը արմատապես չփոխվի, ամենաշատը կտուժեն ներկայիս երիտասարդները և տարեց աղքատ քաղաքացիները։ Պետությունը ծերության օրոք չի կարող նրանց թոշակն ապահովել, քանի որ տարեցների թիվը կավելանա, իսկ աշխատունակներինը կնվազի։ Կենսաթոշակային ապահովումը, ըստ տնտեսագետների, պետք է տարածվի միայն կյանքի վերջին 15 տարիների վրա՝ ներկայիս 18-ի (տղամարդկանց համար) եւ 23,5-ի (կանանց համար) փոխարեն։ Նախկին կենսաթոշակները վճարելու համար հարկային պահուստները բավարար չեն։ Ստեղծվում է «շրջված բուրգ». Նախկինում վերևում փոքրաթիվ թոշակառուներ էին, հիմքում՝ աշխատող բնակչությունը։ Այժմ բուրգը գլխիվայր է շրջվում։
Ավելի քիչ թվով աշխատողները ավելի շատ ապրանք և ծառայություններ են թողարկում և մատուցում։ Այս փաստարկը Հայաստանում կենսաթոշակային կուտակային համակարգի ջատագովները երբեք չեն հիշում։