24-02-2014 12:27

Կենսաթոշակների մասին նոր օրենքը չպետք է ընդունվի. փորձագետ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն անրադարձավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնեի հայտարարությանը.՛՛Երեւանում տեղի ունեցած կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը ճնշում չէ քաղաքացիական հասարակության վրա. դեսպանը պարզապես ցանկացել է ընդգծել, որ միջազգային ինստիտուտները միշտ էլ աշխատում են իշխանությունների հետ՛՛,-նշեց նա:

Փորձագետի համոզմամբ միջազգային ինստիտուտները միշտ էլ աշխատում են իշխանությունների հետ: Ջոն Հեֆերնն էլ դա ապացուցեց: Ըստ երեւույթին` միջազգային կառույցները մտածում են, որ Հայաստանը տնտեսական կոլապսից հանելու միջոցներին մեկն էլ հենց կուտակային պարտադիր համակարգի ներդրումն է, դրա համար ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն արեց: Վարդանյանը պարզապես վստահ է, որ անկախ ամեն բանից, կենսաթոշակների մասին նոր օրենքը չպետք է ընդունվի:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երևանում տեղի ունեցած Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն նշել էր այն առավելությունները, որոնք մեզ կտա կենսաթոշակային պարտադիր կուտակային նոր համակարգը:
1) կապահովի երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարեւորն է՝ երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,

2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,

3) կբարելավի հարկային վարչարարությունը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,

4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները»:

Ջոն Հեֆերնի ելույթը բողոքի պատճառ հանդիսացավ, իսկ ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամներն, ովքեր պայքարում են այս նոր համակարգի դեմ բաց նամակով դիմել էին դեսպանին, որում, նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հարությունյանը դեսպանին հորդորել էր, չմիջամտել այն որոշումներին, որոնք պետք է լուծվեն բացառապես ՀՀ քաղաքացիների միջոցով: