Բավ է պառակտվել
14-05-2014 21:23

Կենսաթոշակային համակարգը պետք է հենվի սերունդների միասնականության վրա. Ա. Մինասյան

Այսօր, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ կենսաթոշակային օրենքի՝ Սահմանադրությանը հակասող նորմերը չեն կարող դարձյալ ընդունվել:

Նա նշել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշել է՝ օրենքի մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությանը, դրանք չեն կարող կրկնվել այս կամ այլ օրենսդրական ակտերում:

Ըստ Մինասյանի՝ անհրաժեշտ է հետեւել հարկային հաշվետվությունների ավտոմատացված համակարգից պարտադիր կուտակային վճարումների պահումներին նրա համար, որպեսզի հնարավոր լինի վճարումները կատարել ըստ ցանկության:

«Մենք ձգտելու ենք, որպեսզի կենսաթոշակային համակարգը հենվի սերունդների միասնականության վրա: Այդ դեպքում դրան կարող են մասնակցել մեր քաղաքացիների այնպիսի խմբեր, ինչպես օրինակ ֆերմերներն են ու աշխատանքային միգրանտները, որոնք այժմ զրկված են այդ հնարավորությունից»,- հավելել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշաների մասին» օրենքի ուղղումները ենթադրում են պարտադիր կենսաթոշակային վճարումները հետաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Մինչ այդ կառավարությունը պետք է օրենքը համապատասխանեցնի ՍԴ պահանջներին: